Բավ է պառակտվել
31-10-2018 17:31

Հայաստանում հարցվածների 95%-ը դեմ է նույնաասեռ ամուսնությունների օրինականացմանը

Հայաստանի բնակիչներն ամենից անհանդուրժողականն են նույնասեռ ամուսնությունների օրինականացման նկատմամբ Եվրոպայի այն երկրներից, որտեղ The Pew Research Center կենտրոնը ուսումնասիրել է այդ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը։

Հանրային կարծիքի հարցումների հրապարակված տվյալների համաձայն Հայաստանում բնակվող հարցվածների 95 տոկոսը դեմ կամ կտրականապես դեմ է նույնասեռ ամուսնություններին: Հարցումն անցկացվել է 2015 թվականից մինչև 2017 թվականը Եվրոպայի 34 երկրներում 18 տարեկանից 34 տարեկան երիտասարդների շրջանում:

Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների բնակչության զգալի մասը դեմ է արտահայտվել նույնասեռ ամուսնություններին: Վրաստանի հարցվածները Հայաստանից մի փոքր ավելի լոյալ են արձագանքել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը (դեմ` 94%): Մոլդովայում այդ ցուցանիշը կազմել է 84%, Ռուսաստանում՝ 86%, Ուկրաինայում` 82%: Միևնույն ժամանակ, հետազոտության հեղինակները նշում են ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների տեսակետների պահպանողականությունը։

Եվրամիության երկրներից ամենացածր լոյալությունը ցուցաբերել են Լիտվայի և Լատվիայի բնակիչները, որտեղ դեմ են արտահայտվել հարցվածների համապատասխանաբար 74 և 70 տոկոսը։

Արևմտյան Եվրոպայի բնակչության վերաբերմունքը նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը կտրուկ հակասում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վերաբերմունքին։

Ոչ ավանդական ընտանիքների նկատմամբ ամենից լոյալ են եղել Շվեդիայի բնակիչները, որտեղ դեմ է արտահայտվել հարցվածների 5 տոկոսը։ Նրանց մի փոքր զիջում է Դանիայի (6%), Իսպանիայի (7%) Բելգիայի (9%) բնակչությունը։

Մի փոքր տեղեկություն. Pew հետազոտական կենտրոնը ամերիկյան ոչ կառավարական ընկերություն է, որն ուսումնասիրում է սոցիալական հարցերը, հասարակական կարծիքը, ժողովրդագրական միտումները և լրատվամիջոցների հետազոտությունները Միացյալ Նահանգներում և աշխարհում:

Կենտրոնը հիմնադրվել է 2004 թ-ին և չի պաշտպանում որևէ քաղաքական դիրքորոշում: Հանրային կարծիքի ուսումնասիրությունը և ժողովրդագրական ուսումնասիրությունները կատարվում են բովանդակության վերլուծության մեթոդով և սոցիոլոգիական գիտությունների տվյալների մշակում ենթադրող այլ գործիքների կիրառմամբ:

Կենտրոնը Pew The Pew Charitable Trusts-ի մասնաճյուղն է և ֆինանսավորվում է նույն հիմնադրամի կողմից: Բացի այդ, մասնակիորեն գործում է William and Flora Hewlett Foundation -ի դրամաշնորհների շնորհիվ: