Բավ է պառակտվել
09-09-2020 18:43

Հրապարակվել է Ռուսաստանից, Եվրոպայից և այլ երկրներից Հայաստան իրականացվող չարտերային չվերթների սեպտեմբեր ամսվա չվացուցակը

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տարբեր երկրներից Հայաստան իրականացվող սեպտեմբեր ամսվա չարտերային թռիքների չվացուցակը։

Belavia ավիաընկերությունն ամեն օր մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Սեպտեմբերի 10-ին,15-ին,17-ին,22-ին,24-ին,և 29-ին, կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):

Սեպտեմբերի 10-ին եվ 12-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:00):

Սեպտեմբերի 10-ին,17-ին և 24-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):

Սեպտեմբերի 11-ին Fly Dubai ընկերությունը կիրականացնի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը (ժամանում 11:10, մեկնում 12:10):
Սպտեմբերի 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):
Սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):
Սեպտեմբերի 11-ին,14-ին,18 -ին,21-ին,25-ին և 28-ին՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):
Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):
Սեպտեմբերի 11-ին՝ Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):
Սեպտեմբերի 11-ին,18-ին և 25-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):

Սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 16:50):

Սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 22:15, մեկնում 23:45):

Սեպտեմբերի 12-ին՝ Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):

Սեպտեմբերի 12-ին՝ Siberia ընկերության Մոսկվա-Երևան չարտերային չվերթը (ժամանում 19:45):

Սեպտեմբերի 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):

Սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին՝ Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):

Սեպտեմբերի 13-ին,20-ին և 27-ին՝ Ural ավիաընկերության Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը (ժամանում 22:40, մեկնում 23:30):

Սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:40, մեկնում 11:30):

Սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):

Սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Սեպտեմբերի 16-ին,23-ին և 30-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 15:35, մեկնում 16:25):

Սեպտեմբերի, 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:15, մեկնում 14:45):

«Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով «Զվարթնոց» օդանավակայանի կայքը», – ասվում է հայտարարությունում։

Հայաստանի կառավարության օգոստոսի 12-ին կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Նրանք կարող են մուտքի արտոնագիր ստանալ միայն արտերկրում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։