Բավ է պառակտվել
13-09-2022 10:37

Հրապարակվել են ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք առաջխաղացման փորձի կադրեր

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման փորձերից մեկը։
«Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել
ՀՀ ՊՆ տվյալներով՝ ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին մնում է լարված։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 00:05-ից Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Սահմանի որոշ հատվածներում շարունակվում են դիրքային մարտերը, հակառակորդը չի դադարեցնում առաջղախացման փորձերը։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։