Բավ է պառակտվել
21-02-2022 12:54

Հրապարակվել են ընտանիքի 5 անդամի կյանքը խլած սարսափելի ավտովթարի կադրերը

Համացանցում հայտնվել են Հայաստանի Կոտայքի մարզում 5 մարդու կյանք խլած ավտովթարի կադրերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, բախվել են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ՎԱԶ-2106-ի 5 ուղևոր տեղում մահացել է, իսկ տուժած 15–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա տեղափոխվել է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։