Բավ է պառակտվել
22-04-2019 15:12

Պատգամավորի եղբայրն է կազմակերպել մարիխուանային նվիրված միջոցառումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իր հարազատ եղբայրն է:
Հիշեցենք,որ օրեր առաջ Երևանում Ազատության հրապարկում մի խումբ երիտասարդներ նշեցին Մարիխուանայի միջազգային օրը: Նրանք պարզել էին «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը» վերտառությամբ պաստառներ: Ազատության հրապարակ էին եկել նաև ոստիկաններ, որոնք կազմակերպիչներին հորդորում էին դադարեցնել միջոցառումը։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ մարիխուանան որպես թմրանյութ ներկայացնելով խրախուսում են, որ մարդիկ սեւ շուկայից թույն գնեն:
ԱԺ պատգամավորը ասում է, որ ինքը իր ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չի ցանկանում նույնականանալ։
«Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ և չեզոք։ Իսկ մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,– նշեց նա։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր ,որ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: