Բավ է պառակտվել
28-09-2016 09:19

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին, 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 28-ին, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 28–ի ցերեկը Երևանում կանխատեսվում է +19...+21 աստիճան, գիշերը` +6...+8 աստիճան, սեպտեմբերի 29–ի ցերեկը` +20...+22, գիշերը` +8...+10։