Բավ է պառակտվել
26-08-2016 09:47

Աշնանն ակնկալվում է Օմսկ–Երևան չվերթի բացում

Դեպի Հայաստան չվերթերը կդառնան «ԻրԱերո» ավիաընկերության երկրորդ միջազգային ուղղությունը` Չինաստանից հետո։ «ԻրԱերո» ավիաընկերությունը ծրագրում է աշնանը սկսել Օմսկից դեպի Երևան կանոնավոր չվերթեր իրականացնել, հաղորդում է Ռոսավիացիան։

 ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրի համաձայն, որը տեղադրված է Ռոսավիացիայի կայքում, այդ ավիաընկերությունը նշանակված է Օմսկ-Երևան ուղղությամբ ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր փոխադրող։ Ծրագրվում է, որ ինքնաթիռները տվյալ ուղղությամբ չվերթեր կիրականացնեն շաբաթը երկու անգամ։ Այժմ «ԻրԱերո» ավիաընկերությունը Օմսկից միջազգային փոխադրում է իրականացնում միայն դեպի Չինաստան, իսկ ներքին ուղղություններով` Մոսկվա, Կրասնոդար, Նովոսիբիրսկ, Իրկուտսկ և Նովոկուզնեցկ։ «ԻրԱերո» ԲԸ ավիաընկերությունը ռուսական ընկերություն է, բազան «Իրկուտսկ» օդանավակայանում է։ Ավիաընկերության պարկում երեք մոդելի օդանավ կա` Sukhoi Superjet 100, Bombardier CRJ-200LR և Ան 24/Ան 26։