Բավ է պառակտվել
26-10-2020 18:18

Օսմանյան որդն արդեն խրվել է պատմական Ռուսաստանի մարմինն, այն գիրանում է և դա նրան դուր է գալիս. Ալեքսեյ Լեոնկով

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը Мадуро - не дура Telegram հեռուստաալիքում գրում է․

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում զարգանում է ըստ իմ կանխատեսումների. հակառակ մեկ ամսվա ընթացքում հայտարարված երրորդ «հրադադարին», ագրեսոր կողմը միտք չունի որևէ ռեալ քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար (զորքերի, ծանր զինատեսակի համակարգերի դուրսբերում, ավիացիայի՝ ներառյալ՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումից հրաժարում և այլն): Ավելին, ըստ հայկական կողմի, վերջին մի քանի ժամվա ընթացքում հակառակորդի կողմից կրակի խտությունը, կրակային զենքերի, հրանոթների և ՀԿՌՀ-ի կիրառմամբ կտրուկ աճել է: Դե, հասկանում եք, «հրադադար» է:

Խնդիրն այն է, որ օգտագործված մարտական գործողությունների իրական դադարեցումը չկա ... (ւզում էի գրել Ալիևին, բայց իրականում Բաքվի նախագահը վերածվել է Թուրքիայի Գլխավոր շտաբի մամուլի բյուրոյի խոսասող գլխին) Էրդողանի պլաններում, ով մտադիր է մինչև վերջ գնալ:

Չմոռանանք Անկարայի և կիևյան ռեժիմի լիարժեք փոխըմբռնման մասին: Ուստի արժե պատրաստվել Արցախում թուրք-ադրբեջանական խմբավորման և Դոնբասում կիևյան կազմավորումների սինխրոն գործողությունների փորձին: Մի շարք անուղղակի գործոններ, ներառյալ հակամարտության գոտում Կիևի «վերակենդանացված» լոգիստիկան, խոսում են այս ուղղությամբ Ռուսաստանի սահմանին հնարավոր ակտիվացման մասին:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածել են Սիրիայում թուրքամետ պրոքսիների մի շարք հենակետեր, որտեղ նրանց պատրաստում էին Ղարաբաղ ուղարկելու համար, Էրդողանից լսվում է լոկ ատամների կրճտոցը: Այն մաղձը, որը նա արտահոսում է «անհավատների» դեմ, այլևս հնարավոր չէ թաքցնել, այն չի կարող քողարկվել անգամ Պուտինի հետ անձնական լավ հարաբերություններով: Բարբարոսություն և խաբեություն, դաժանություն և ցինիզմ. սրանք են այն հատկությունները, որոնք վերակենդանացրել է գլխավոր օսմանցին և կիրառում է Արցախում, որտեղ «նոր սուլթանը» արյունոտ բերք է հավաքում:

Եվս մեկ բան։ Ուշադրություն դարձրեք մի նշանալի պահի. նորից ու նորից հիշեցնում եմ, թե ինչպես է Ռուսաստանի կայսրության մարմինը պատառոտած կոմունիստների կողմից արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ կազմավորումից վերածվում թուրքական վիլայեթի, հոգով և մարմնով բացահայտ մեզ համար թշնամական տարածքի: Բաքվի ռեսուրսների՝ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների մեկ ժամյա դիտարկումը բավական է, որպեսզի ոմանց աչքերն ու ականջները բացվեն: Այդ ժամանակ դուք կհասկանաք, թե ում են այնտեղ ներկայացնում որպես հիմնական թշնամի, իհարկե, բացի հայերից:

Նայեք Իդլիբի ճակատագրին, և դուք շատ բան կհասկանաք: Իմ կանխատեսումը ոչ միայն Ալիևի և Co- ի անցումն է թուրքական լիրայի, այլ նաև լիարժեք թուրքական բազաների ստեղծումը Ադրբեջանում, ոչ միայն հայկական, այլ նաև Դաղստանի ուղղություններով: Սա ժամանակի հարց է, գործընթացը մեկնարկել է, և այն հնարավոր չէ հետ շրջել: Դա միայն հրճվանք կառաջացնի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Ռուսաստանին կստիպի կրկին ամրապնդել պաշտպանության այս չափազանց կարևոր և անհանգիստ տարածքը: Օսմանյան որդն արդեն խրվել է պատմական Ռուսաստանի մարմինը՝ տարածություն ու ռեսուրսներ ուտելով: Նա գիրանում է, և դա նրան դուր է գալիս, ինչը նշանակում է, որ բախումներն անխուսափելի են»: