Բավ է պառակտվել
23-08-2021 11:58

«Մի պահ կանգ առանք, մեզ նշանառման տակ վերցրեցին»․ ՄԻՊ Թաթոյանն

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի թիմը փորձ է կատարել և ապացուցել, որ ադրբեջանցի զինծառայողների ներկայությունը Սյունիքի մարզի միջհամայնքային ճանապարհներին խախտում է Հայաստանի բնակիչների կյանքի և ազատ տեղաշարժի իրավունքը:

Թաթոյանն իր Facebook- ում պատմել է, որ ՄԻՊ գրասենյակի մի խումբ ներկայացուցիչները փորձնական 1-2 րոպեով կանգնել են Սյունիքի Մ2 միջպետական ավտոճանապարհի այն հատվածներում, որտեղ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

«Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք», – պարզաբանել է օմբուդսմենը փորձի նպատակը։

Հաղորդվում է, որ մեքենան կանգնելուն պես այն նկատել է ադրբեջանցի զինծառայողը և ինքնաձիգը պարզել մեքենայի ուղղությամբ:

Գրառմանը կից լուսանկարում պատկերված է Շուռնուխ (Գորիս) և Դավիթ Բեկ (Կապան) գյուղերի միջև ընկած ճանապարհի մի հատված, որտեղ նշված է ադրբեջանցի զինվորականների գտնվելու վայրը:

ճանապարհի մեկ այլ հատվածում Մարդու իրավունքների պաշտպանի թիմը նույնպես կանգ Է առել 1-2 րոպե, այնտեղ էլ ադրբեջանական զինծառայողները զինված սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, ապա սկսել սուլոցներ և ինչ-որ գոռգոռցներ արձակել։

«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,- գրել է Թաթոյանը: