Բավ է պառակտվել
05-06-2020 19:20

Ոստիկանությունը սահմանված կարգով պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից․ Փաշինյան

«Այսօր Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ կապված այսօր համացանցում հայտնված մի տեսանյութի մասին, երբ ոստիկաններն ուժով քաղաքացուն բերման էին ենթարկում: Արման Սարգսյանը նշեց, թե իրավաչափությունը կստուգվի, սակայն եթե իրավաչափ է, ուրեմն ճիշտ են անում:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում լայն տարածում գտավ այդ տեսանյութը, երբ ոստիկանները ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներից մեկին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը նշեց նաև, որ այն քաղաքացին, ով համակեցության կանոներից փորձում է ընդվզել և ոստիկանին հրահրելով՝ ներքաշել ինչ-որ բաների մեջ, ոստիկանները ճիշտ են անում:
«Եթե նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, ով ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանը կպատժվի մարդու պատիվը նսեմացնելու համար: Միաժամանակ, ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը, և որտեղ գտնեն, որ պետք է ուժ կիրառել, պետք է կիրառեն», - ասաց ոստիկանապետը:
Ոստիկանապետը հավելեց, որ ծայրահեղությունների մեջ են մեղադրում աշխատակիցներին:
«Երբ մենք ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում են բռնություն»,- նշեց ոստիկանապետը:
Նշենք, որ այս դեպքի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյան էր FB –յան էջով հայտարարություն էր տարածել․« Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»,–գրել էր Փաշինյանը։

 

 

Արմինե Գևորգյան