Բավ է պառակտվել
10-02-2021 19:17

Արոտավայրերի խիստ անբավարարություն սահմանին․ տեղական իշխանությունները դիմել են Սյունիքի գյուղերի բնակիչնեչին

Տեղական ադմինիստրացիան կոչ է արել գյուղցիներին հարգել ուրիշի սեփականությունը և ուշադիր հետևել, թե ում տարածքում են արածում անասունները։
Հյաստանի Սյունիքի մարզի Ծնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերում արոտավայրերի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել, քանի որ մի շարք տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Գյուղական ադմինիստրացիան տեղեկացնում է, որ համայնքները կորցրել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ նախկինում արածեցնում էին մանր և խոշոր եղջրավոր անասուններին։ Արդյունքում գյուղերում քաոսային իրավիճակ է ստեղծվել։
Այդ կապակցությամբ տեղական ադմինիստռացիան հորդորել է գյուղացիներին ուշադիր հետևել, թե ում տարածքում են արածում անասունները։
«Ստեղծված բարդ իրավիճակում պետք է կարողանանք հարգել յուրաքանչյուրի եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը և միմյանց չվնասենք: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում»,– նշված է գյուղապետարանի ֆեյսբուքյան էջում։
Մարտական գործողությունների արդյունքում Ղարաբաղի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանից հետո սկսվեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացն, ինչը ծայրահեղ դժգոհություն առաջացրեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում: Սյունիքում սկսվեցին բողոքի ցույցերը, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների և ապօրինի սահմանազատման հարցը, ինչի պատճառով նրանք կորցնում են իրենց իրավունքները, տները և անվտանգությունը։ Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի, այդ թվում՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով: