Բավ է պառակտվել
27-07-2020 14:25

Հակառակորդի կրակոցից սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Աշոտ Միքայելյանը սահմանին էր, որ հայրենիքի պատիվը պաշտպանի, որ պատերազմը դիրքերից չիջնի․․․ Փառք քեզ, հերոս», - գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: