Բավ է պառակտվել
14-07-2020 16:12

Ադրբեջանի արձակած կրակոցներից զոհվել են մայոր Համբարձումյանը և կապիտան Էլբակյանը

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, հաղորդել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

“Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին”,- ասվում է հայտարարությունում: