Բավ է պառակտվել
12-11-2016 14:15

Արթուր Բաղդասարյանի հայրը Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 11։30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել. «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը, Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայով Բադալ Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Այս տեղեկությունը հաստատեցին «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 եւ օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժած կինը հիվանդանոցից տուն է գնացել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։