Բավ է պառակտվել
08-08-2018 17:51

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Ազգային ժողովի դեպուտատների միջնորդությունը մերժվել է Հայաստանի գլխավոր դատախազության կողմից:
Այդ մասին այսօր տեղեկացրել է գլխավոր դատախազության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Gisher.news –ը՝ հուլիսի լույս 28-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր երկու ամսով: Նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և այլ անձանց հետ նախնական պայմանավորվածության գալու մեջ 2008 թ. մարտին զանգվածային ցույցերի ժամանակ, երբ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումների ընթացքում զոհվեց 10 և վիրավորվեց 200 մարդ: Մեղադրյալի կարգավիճակով ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5 մլն. դրամի գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն, ում նկատմամբ ներկայումս հետախուզում է հայտարարված: