Բավ է պառակտվել
23-07-2021 11:25

Գործարկվել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով նոր չվերթ

Վրացական «MyWay» ավիաընկերությունը հուլիսի 22-ից սկսել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթների իրականացումը, հայտնում է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Նշվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Վրացական MyWay Airlines ավիափոխադրողը հիմնադրվել է չինական Hualing Group առևտրային և արդյունաբերական հոլդինգի կողմից Թբիլիսիի օդանավակայանից անվայրէջք օդային փոխադրումների ծառայություններ մատուցելու համար: MyWay-ը թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստան, Մերձավոր Արևելք, Եվրոպա և Ասիա․ բազային օդանավակայանը Թբիլիսիում է։