Բավ է պառակտվել
14-11-2022 13:38

Գործարկվել է FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան- Միներալնիե Վոդի ուղիղ չվերթը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը կանոնավոր ուղիղ չվերթներ է սկսել Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով:

«Նշված ուղղությամբ առաջին թռիչքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Միներալնիե Վոդիի Միխայիլ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան իրականացվել է 2022 թ․ նոյեմբերի 14-ին»,- հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Չվերթերի հաճախականությունը հետևյալն է՝ շաբաթական 3 չվերթ, երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։

FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում Միներալնիե Վոդին Ռուսաստանի Դաշնության հինգերորդ քաղաքն է: