Բավ է պառակտվել
12-03-2020 19:15

Կորոնավիրուսի պատճառով մեկը մյուսի հետևից չեղարկվում են նաև պաշտոնական այցերը


Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով մեկը մյուսի հետևից չեղարկվում են նաև պաշտոնական այցերը, մշակութային ու մարզական միջոցառումները։ Օրինակ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի և այլն, սակայն դրանք չեղարկվել են։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 8-15-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Միավորված ազգերի կազմակերպության՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին:
Անվերջ կարող ենք թվարկել հետաձգված կամ չեղարկված միջոցառումների շարքը ։ Լրագրող Արամ Մանուկյանը պետք է մեկներ Բուդապեշտ` լուսաբանելու ըմբշամարտի վարկանշային մրցաշարը,
«Մեզ տեղեկացրեցին, որ մրցաշարը հետաձգվել, հետևաբար մենք կապվեցինք այն տուրօպերտորի հետ, որտեղից ձեռք էինք բերել տոմսերը ու նրանք խոստացան վերադարձնել ամբողջ գումարը։
Իսկ ահա Բարեղամ Ղուկասյան էլ մի քանի օր հետո պետք է լիներ արդեն օվկիանոսից այն կողմ։ Սակայն նրա ծրագրերն արդեն խառնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` եվրոպական երկրներից բոլոր այցերը 30 օրով դադարեցնելու որոշումը։ Զրուցակիցս պետք է մեկներ լեհական ավիաուղիներով։ Այսօր նա փորձում էր պարզել, թե ինչ է անելու. «Ես այսօր այցելել եմ այն ավիագործակալությունը, բայց այս պահի դրությամբ որևէ հստակ տեղեկատվություն չտրամադրեցին, քանի որ ավիաընկերությունը դեռ չի չեղարկել իր չվերթները։ Այնտեղ նույնպես անորոշ վիճակ էր, քանի որ սպասում էին գլխամասից տեղեկատվության։ Ես ԱՄՆ –ը պետք է մեկնեի լեհական ավիաուղիներով։ Եվ իմ չվերթը Լեհաստանից է դեպի Լոս–Անջելոս։»։

Ի՞նչ պետք է անի ուղեւորը, եթե տեղեկանում է, որ կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են չվերթերը։ «Աերոէքս» ավիացիոն գործակալության վաճառքի գծով մենեջեր Արմենուհի Սաղաթելյանը ասում է․«Քանի որ մենք համարվում ենք միջնորդ կազմակերպություն ավիաընկերության ու ուղևորի միջև, հետևաբար մենք հետևում ենք ավիաընկերությունների հայտարություններին։ Եթե ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները, ապա տոմսերի գումարն ամբողջությամբ վերադարձնում է, եթե ուղևորը վախենում է ու չի թռնում, բայց ավիաընկերությունը թռիչքուղին փակած չի լինում, ապա տոմսերի պայմաններին համապատասխան պետք է կատարվի գումարի վերադարձը։
«Արմենիա» ավիաընկերությաւն գխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց,որ ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը։ Ուղևորները կարող են չանհանգստանալ, գումարը ընկերությունը ամբողջությամբ կվերադարձնի։
«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները:
Այնպես որ, եթե կորոնավիրուսը նաեւ ձեր ծրագրերն են խափանում, խուճապի մի մատնվեք, անմիջապես կապվեք այն ավիաընկերության ներկայացուցչի հետ, որից ձեռք եք բերել տոմսերը։