Բավ է պառակտվել
27-04-2021 08:43

Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել ԱՄՆ-ում․ փորձագետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նոր հնարավորություններ բացել իրավական գործընթաց սկսելու համար, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու կարևորույթունը և նշել այդ իրադարձությունից հետո բացվող իրավական հնարավորությունները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրականում լավ հնարավորություն է իրավական գործընթաց սկսելու համար։
Նա իրատեսական չի համարում, Սպիտակ տան կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է հանգեցնել Սյունիքում ինչ-որ գործընթացների, մանավանդ որ այս տարածաշրջանն առավելապես շատ գտնվում է ռուս- թուրքական ազդեցության տակ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը բազմիցս հետապնդումներ է իրականացրել հայերի նկատմամբ: Մասնավորապես, 1915 թվականին, ըստ մի շարք պատմաբանների, սպանվել է այս ժողովրդի ավելի քան 1,5 միլիոն ներկայացուցիչ: Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը ճանաչել է 23 պետություն, ինչպես նաև Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: 1995 թ.-ին Ռուսաստանի Պետդուման ընդունեց «1915-1922թթ․ իր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող» որոշումը:

Թուրքիան հետևողականորեն մերժում է ցեղասպանություն կատարելու մեղադրանքները և ծայրաստիճան ցավոտ է արձագանքում այս հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին: