Բավ է պառակտվել
13-08-2018 13:34

«Նոր» Հայաստանի միջազգային գնահատականը կլինի ավագանու խորհրդի ընտրություններից հետո

Հայ-ամերիկյան հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը կարծիք է հայտնել Հայաստանի նոր իշխանությունների գործունեության գնահատման վերաբերյալ. Նա համարում է, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից հետո իրավիճակն ավելի բացահայտ կլինի միջազգային հանրության կողմից գնահատման համար:
«Նիկոլ Փաշինկանի գլխավորած Հայաստանի նոր կառավարության 100 օրը գնահատական տալու բավարար ժամանակահատված չէ միջազգային հանրության համար: Միայն կոռուպցիայի դեպ հայտարարված պայքարի գործոնը հետևություններ անելու համար բավարար չի: Անհրաժեշտ են նաև լուրջ տնտեսական և այլ վերափոխումներ», - ասել է նա երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ:
Փորձագետի կարծիքով, Հայաստանի կառավարության կողմից հայտարարված ռեֆորմների արդյունավետության կարևոր ցուցանիշներ կարող են հանդիսանալ մասնավորապես հանրապետությունում խոսքի ազատության, մարդու իրավունքների և տնտեսական աճի մակարդակները:
«Ներկայումս միջազգային կառույցների մոտ Հայաստանի կառավարության մասին հստակ տպավորությունը բացակայում է: Աշխատանքները տարվում են ներքին քաղաքականության ոլորտում, և ներքին վերավոխումների մասին պատկերը նրանց մոտ կհստականա ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններից հետո: Հենց դրանց արդյունքում ի հայտ կգան տարբեր կազմակերպությունների հաշվետվություններ, որոնք կազդեն ամբողջ միջազգային հարթակի կարծիքի վրա», - նշել է Սարգսյանը