Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը:
Դատական նիստերի դահլիճում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը ասաց,որ հարցերին կպատասխանի նիստից հետո, բայց ոչ այս,այլ բոլոր նիստերից հետո։
Իսկ դատարանի բակում բողոքի ակցիա էին իրականացնում Քոչարյանի կողմ և դեմ անձիք։
Նիստին ներկա է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Արմինե Գևորգյան