Բավ է պառակտվել
17-10-2019 15:09

Ու՞մ մեղավորություն է, որ հոսքաջրերը լցվել են Ողջի գետ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից արտահոսք է եղել, և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, դա անմիջապես պոչամբարից չէր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։
Նախարարը հաստատել է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և առողջապահության նախարարության աշխատակիցները գետից նմուշառումներ են արել: ու պարզել ,որ մեղավորությունը տնտեսվարողինն է, այսինքն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը»: 
Հարցին՝ ի՞նչ քանակությամբ ջուր է հասել, և արդյո՞ք վտանգն իսպառ վերացել է խողովակի զոդումից հետո, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ փակ խողովակից այլևս չի հոսի, իսկ աղտոտման ծավալները և վնասի աստիճանի մասին տեսչական մարմինը հայտարարություն կանի:
Էրիկ Գրիգորյանը ասել է,որ ջրային ռեսուրսներին հասցված վնասի սակագները ծիծաղելի են, այժմ դրանք վերանայվում են և ավելանալու են մի քանի անգամ: Էրիկ Գրիգորյանին հարց է ուղղվել նաև լքված հանքավայրերի մասին: Նախարարը նշել է, որ ուսումնասիրություններ են արվել՝ 44 թափոնակույտ կա և 5 լքված հանքավայր։
Նախարարից լրագրողները հարցրել են նաև թե ի՞նչու Սևանից այս տարի ավելի շատ ջրառ կատարվեց, քան խոստացել էին իշխանությունները: 
«Անցած տարի 170-ից 30 մլն խ/մ-ի չափով ավելի է ջրառ իրականացվել, իսկ այս տարի նույնքանով պակաս, թեև պահանջարկը նույնն էր: Մյուս կողմից տեղումներն այս տարի ավելի քիչ են եղել ու գոլորշիացումը ավելի շատ, այսինքն այս տարի նախորդի համեմատ պաայմանները ավելի վատն են եղել, բայց ջրառը էականորեն փոքր է եղել»,–ասաց Գրիգորյանը: 
Լրագրողներից մեկի դիտարկմանը ,թե Սևանի չծաղկելուն ուղղված միջոցառումների մեծ ցանկ էր նախապատրաստվել ու արդյոք այդ ցանկից ինչ –որ աշխատանքներ կատարվել են ,նախարարը նշել է,որ ուսումնասիրվել են երեք քաղաքների մաքրման կայանները ու փաթեթը ներկայացվել է կառավարություն։

 

Արմինե Գևորգյան