Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունը հայտնեց մեր երկրում ծնունդների սեռային հարաբերակցության խնդրի վերաբերյալ. «Բնակչությանը վերաբերող մի շարք ցուցանիշներով Հայաստանը վերջին տեղում է, ուստի պետք է խնդրին լուծում տալ»,- նշեց կառավարության ղեկավարն ու հավելեց. «Որպես վարչապետ, որպես երկու աղջիկների հպարտ հայր, մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»: Հ. Աբրահամյանը առողջապահության նախարարին հանձնարարեց իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր մշակել և մինչև 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել կառավարության հաստատմանը:
Բավ է պառակտվել