Բավ է պառակտվել
24-07-2019 17:24

Ո՞վքեր են կանգնած իջևանյան դեպքերի ետևում

Վերջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմ ատած 35 դեպքով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Համաներմամբ ազատ արձակված 650 անձից 88-ը կրկին հանցագործություն են կատարել: Բացահայտվել է դրանցից 178-ը, ինչը ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը հանցանք է կատարել մոտ 2 անգամ: Վիճակագրական այս տվյալները ներկայացնում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետին խնդրեցիքն նաև պարզաբանել է թե ի՞նչ ու են վերջին շրջանում ավելացել է ՃՏՊ թիվը, գու՞ցե պատճառը այն է , որ տեսուչները շատ հաճախ թերանում են իրենց գործում ու նրանք չեն լինում հատկապես այն վայրերում որտեղ որ անհրաժեշտ է: Իհարկե Վալերիյ Օսիպյանը չհամաձայնվեց, այս դիտարկման հետ : Ասաց ,որ պատահարների միակ մեղավորն իրենք չեն, քանի որ դրանց մեծ մասը լինում է մեքենաների անսարքության և ճանապարհների խնդիրների պատճառով: Օսիպյանն օրինակ բերեց տեխզննության հարցը, որով զբաղվում են ոչ թե իրենք, այլ տրանսպորտի նախարարությունը:
<<Բայց մենք նույնպես մտահոգված ենք, և կարծում եմ՝ էստեղ փոփոխություն պետք է լինի։ Քանի որ ժողովրդի լեզվով ասած տեխասմոտր գաղափարը կրում է ոչ թե ձևական,այլ ընդհանրապես որևէ բնույթ չի կրում:>>,- ասաց Օսիպյանը։
Լրագրողները նկատեցին, որ հաճախ վարորդական իրավուք ստանում են այնպիսի անձիք, ովքեր չեն տիրապետում անգամ երթևեկության տարրական կանոններին: Գու՞ցե պատճառը նա է, որ հաճախ վարորդական իրավունք ձեռք են բերում զարտուղի ճանապարհով: Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել նման կերպ:
<< Եթե արձանագրվի նման փաստ ապա ձեռնաշղթաներ կհագցնի այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա >>,-ասաց Օսիպյանը : Ոստիկանապետն անդրադարձավ Իջևանի դեպքերին ու չ բացառեց ,որ մեկ շաբաթ առաջ Իջևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևում կազմակերպիչներ կան: Ավելին՝ոստիկանապետը ընդգծում է ,որ իրավապահների տեսադաշտում կոնկրետ անձինք կան:
«Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում նման արատավոր, անթույլատրելի բան կատարվի»,-ասաց նա:
Հարցին, թե ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, Օսիպյանը պատասխանել է.
«Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում: Անուններ այս պահին չեմ ասի՝ ելնելով գործի հանգամանքներից»:
Հիշեցնենք,որ հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, սկսվել էին բախումներ, որոնց հետևանքով տասնյակից ավելի իրավապահներ և երկու քաղաքացիական անձ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության: Այս պահի դրությամբ 29 բերմա ենթարկվածներից , ձերբակալվել են 13-ը,իսկ երկու օր առաջ էլ կալանավորվել են 10-ը: