Բավ է պառակտվել
11-05-2021 11:58

44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին․ հայ հրշեջ-փրկարարը մեկ օրում երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հայաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի չեմպիոն Զորիկ Պողոսյանը Վանաձորից նոր ռեկորդ է սահմանել և նվիրել այն 11-օրյա զոհերի հիշատակին։

Ինչպես տեղեկացվում է ԱԻՆ կայքում, մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ Զորիկ Պողոսյանը 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Մի քանի րոպե անց հրշեջ-փրկարարը կրկնեց վարժությունն, այս անգամ 210կգ ծանրաձողով։ Նա կքանստեց 5 անգամ՝ սահմանելով 2 համաշխարհային ռեկորդ մեկ օրում։