Բավ է պառակտվել
17-05-2014 19:58

Քալիֆորնիայում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի կառուցվելու հուշարձան

2014-ից 2015 թվականներին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար Քալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի հայ համայնքը Հաոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտե է ստեղծել, գրում է <<Ասբարեզը>>-ը: Կոմիտեն նախատեսում է կառուցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: 
Շինության ճարտարապետը Փոլ Խալաջյանն է: Ֆրեզնոյի համալսարանի տարածքում կառուցվող հուշարձանը հայ ժողովրդի համար կխորհրդանշի կարևոր մշակությաին արժեք: Կառույցը նախատեսում են կառուցել տուֆից և բետոնից, և բաղկացած կլինի 9 սյուներից` նման Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Կառույցի սյուներն այնպես են կառուցելու, որ վերևում ստացվի կիսատ լուսապսակ, ինչն էլ կխորհրդանշի հայ ժողովրդի միասնությունը: