Բավ է պառակտվել
27-10-2016 16:44

Հայ միկրոքանդակագործը նվերներ է ստացել Հռոմի պապից (լուսանկար)

Միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանը Հռոմի պապի հայաստանյան այցի ընթացքում նվեր էր մատուցել Սրբազան Քահանայապետին։ Հռոմի պապը պատասխան նվեր է ուղարկել հայ միկրոքանդակագործին։

Հռոմի պապի հայաստանյան այցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Քահանայապետին էր փոխանցել միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը` Ֆրանցիսկոս պապի` աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա։ Միկրոքանդակագործը հայտնում է, որ Հռոմի պապից պատասխան նվեր է ստացել։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են վերջինիս կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր-Ղազարյանը: