Բավ է պառակտվել
22-10-2018 17:00

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ չի ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի օրն առաջին ընթերցմամբ չի ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

Օրինագծին կողմ է քվեարկել 54 պատգամավոր, դեմ՝ երեք։

Երկուշաբթի ավելի վաղ Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո ծառակյությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ դեմ է Ընտրական օրենսգրքի կառավարության կողմից առաջարկված փոփոխություններին։ “Ծառուկյան” դաշինքի և “Ելքի” խմբակոցությունները հայտարարելեն, որ կողմ են քվեարկելու օրինագծին, սակայն պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ նաև հին օրենսգրքով։ ՀՅԴաշնակցությունը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն զգուշացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները հապճեպ ընդունելու վտանգի մասին։

Կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում և այլ հարակից օրենքներում փոփոխություներին և լրացումներին հոկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ և խորհրդարանին առաջարկել ուսումնասիրել հարցը արտահերթ ռեժիմով հոկտեմբերի 22-ին։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենսգրքի փոփոխությունները, նշել է, որ դրանց հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է։

Զեյնալյանը նախօրեին նշել է 72 ժամվա ընթացքում փոփոխությունները քննարկելու և քվեարկության անհրաժեշտությունը, սակայն խորհրդարանը չի ընդունել նրա առաջարկը, նախընտրելով օրինագիծը սովորական ռեժիմով ընդունել:

Այս իրավիճակում, առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ կառավարության կողմից առաջարկվող հատուկ արտահերթ նիստում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը: Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի կեսերին: