Բավ է պառակտվել
17-06-2021 22:42

Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար։