Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի և ադրբեջանական կողմի դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը: Բացելով ԱԺ հերթական, յորթերորդ նստաշրջանը՝ Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը իր ցավակցությունը հայտնեց Ավետիսյանների ընտանիքի, ինչպես նաև սահմանում և Ադրբեջանի և ԼՂՀ շփման գծում զոհված զինծառայողների հարազատներին և մտերիմներին:
Բավ է պառակտվել