Բավ է պառակտվել
28-01-2020 16:28

«Փարպեցի փողոցում ինձ պառկեցրին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին»․Նարեկ Մալյան

Իրավապահները բերման են ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին: Այդ մասին տեսանյութ է տարածեց ֆեյսբուքի իր էջում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:Այնուհետև Ոստիկանությունը հայտարություն տարածեց, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
«Բնականաբար, զենք չգտան, որովհետև ես չունեմ, միայն որսորդական հրացան ունեմ»,- ոստիկանության վեցերորդ վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը։ Մալյանն ասաց, որ ներսում է Արթուր Դանիելյանը, սակայն չգիտի, թե ինչու են նրան բերման ենթարկել։

«Փարպեցի փողոցում ինձ պառկեցրին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին։ Գիտեմ, որ Լարիսա Մինասյանը երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել է կանխել մեր գործողությունները Հայաստանում, որպեսզի իրենք կարողանան իրենց ադրբեջանասիրական, տրանսվեստիտամարմնավաճառասիրական գործունեությունն իրականացնել։ Սա ես դիտարկում եմ՝ որպես կրկեսի մի մաս»,- նշեց Մալյանը։
Վերջինիս խոսքով, ոստիկանությունում իրեն խուզարկել են, անձնական իրերն են արձանագրել, և քանի որ ոչ մի արգելված իր չեն հայտնաբերել, չեն հարցաքննել։
Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանըարդեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,– գրել է նա:
Բերման էր ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիլյանը։Նրանք նույնպես ազատ արձակվեցին։
«Ես Բլոգնյուզի» խմբագրությունից դուրս է եկել՝ Մալյանին աջակցելու համար, իր ճանապարհը մեքենայով կտրել են. «Նիկոլի երազած ձևերով ինձ ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չներկայացնելով, ինձ բերեցին ոստիկանություն։ Էստեղ ասացին, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով են բերման ենթարկել։ Ինչը իհարկե զավեշտ է»,–ասաց Տեր Նակալյանը։
Վերջինս նշեց, որ ոչ մի զենք չունի, միայն հիբրիդային զենք ունի, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում Փաշինյանի «ստահակ» էությունը բացահայտելու համար։

 

 

Արմինե Գևորգյան