Բավ է պառակտվել
01-12-2021 19:57

«Երեմյան փրոջեքթս» ցանցի ռեստորանի սալմոնելայով վարակված խճողակի ողջ խմբաքանակը ոչնչացվել է․ կարգավորիչ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորաններից մեկում թւոնավորումների փաստով կատարված նոր փորձաքնության արդյունքները։

Նոյեմբերի 18-ին «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 13 մարդ։ Պարզվել է, որ բոլոր հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում:

Ըստ կարգավորիչի մամլո ծառայության՝ «Burgery Angus & More» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ ավելի վաղ տեղեկացվել էր, որ նմուշառված հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա:

«Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարգավորչի բացահայտումները

Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել էր սեփական լաբորատոր թեստերի արդյունքները՝ կապված Burgery-ի այցելուների մոտ, ենթադրաբար, աղիքային վարակի հայտնաբերման հետ։

Համաձայն աբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։
Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։

Փորձաքննությունների արդյունքներով՝ խմելու ջրի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել։ Կոլի և ստաֆիլոկոկ բակտերիաներ (Staphylococcus aureus) հայտնաբերվել են ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված նմուշներում, իսկ բուրգերի համար նախատեսված տավարի հում մսում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):

Երեմյան Փրոջեքթսի արձագանքը

«Երեմյան Փրոջեքթս»-ից, սակայն, նշել են, որ իրենց չեն գոհացրել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փորձաքննության արդյունքները և դիմել են Առողջապահության նախարարություն՝ կիրառվող մեթոդաբանության պարզաբանման համար։ Ընկերությունում կարծում են, որ Ազգային կենտրոնի րապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ։

Ընկերությանն առավել հետաքրքրում է ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև առաջնային խնդրի բացահայտումը՝ հայտնվելու պատճառները, հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։