Բավ է պառակտվել
28-09-2021 13:23

Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է ներկրվելլ 300հազ․ ԱՄՆ դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ (տեսանյութ)

Հայաստանի ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են 300հազ․ ԱՄՆ դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակի ներկրումը Բրազիլիայից Հայաստան, հաղոդում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություն, որ Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով Բրազիլիայից Հայաստանի Հանրապետություն ժամանած ուղևորներից մեկը կոկաին է տեղափոխում:

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Բրազիլիայի քաղաքացի Գ.Ռ. -ի ուղեբեռը, ինչից հետո որոշում է կատարվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև`անձնական մաքսային զննում:

Տղամարդուն օդանավակայանից տեղափոխել են բուժհաստատություն։ Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է “կոկաին” տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ՝ 746գ ընդհանուր քաշով։ Ի դեպ՝ Բրազիլիայից Հայաստան ուղևորությունը տևել է շուրջ մեկ օր։

Հարկ է նշել, որ կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով թմրամիջոցների տեղափոխումը բավականին վտանգավոր եղանակ, հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ այդ պատիճները կարող են պատռվել և դրանից տեղի ունենա թմրամիջոցի արտահոսք, ինչը հանգեցնում է գերդոզավորման և թմրանյութը փոխադրող անձի մահվան”

ՊԵԿ քննչական վարպությունում ՀՀ ՔՕ 267․1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է։ Իրականացվում է նախաքննություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: