Բավ է պառակտվել
31-05-2022 14:26

200 հազար դոլարի ափիոնի խմբաքանակ է Հայաստանից Ավստրալիա փոստային առաքինիներում (տեսանյութ)

Հայ մաքսավորները 200 հազար դոլար շուկայական արժեքով մաքսանենգ ափիոնի խմբաքանակ են հայտնաբերել՝ Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքինիներում։

ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Առաքանիներն ուղարկողը Իրանի քաղաքացի էր։

Ծանրոցներից յուրաքանչյուրում հայտնաբերվել է մեկական արծաթյա խողովակաձև լիսեռ, որոնք հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։