Բավ է պառակտվել
24-12-2018 13:47

Հայաստանի ԶՈւ մի քանի հազար սպաների վարկերը կվերակառուցվեն․ Փաշինյան

Հայաստանի կառավարության առաջիկա որոշումներով նախապատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների վարկերը, իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, այդ որոշումը թույլ կտա կիսով չափ կրճատել վարկերի տոկոսադրույքը և երկարաձգել սպասարկման ժամկետը:

“Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողն ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ”,- նշել է նա:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելուն աջակցելու հարցին։

“Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարևոր որոշումներ կկայացնենք նաև գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով”,- գրել է նա։