Բավ է պառակտվել
21-04-2021 11:52

Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է,․ իրավիճակը շիկանում է (տեսանյութ)

Չորեքշաբթի Սյունիքի մարզի այցելության շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մեղրի քաղաքում։

Չնայած թիկնազորի խիտ օղակին՝ քաղաքի կենտրոնում հավաքված տեղի բնակիչները փորձում են մոտենալ Փաշինյանին։ Ոստիկանները և թիկնապահները ետ են պահում ժողովրդին։

ՎԱրչապետի հասցեին հնչում են անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ․ «Նիկոլ դավաճան», «թուրք Նիկոլ», «կապիտուլյան» և այլն։

Անցյալ տարի դեկտեմբերին Սյունիքի բնակիչները, փակելով Գորիսի մայրուղին՝ թույլ չտվեցին Փաշինյանին մտնել մարզ։ Այն ժամանակ վարչապետը բավարարվեց Սիսիանի այցելությամբ։