Բավ է պառակտվել
19-10-2022 10:32

Փաշինյանը հրապարակել է արցախյան երկու պատերազմների և Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով անհետ կորած հայերի թիվը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Բաքուն կհամագործակցի արցախյան երկու պատերազմների ժամանակ և այս տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո անհետ կորած հայ հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում։

«ԼՂ առաջին պատերազմի (1991-1994 թթ.` խմբ.) հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի (44-օրյա պատերազմ 2020 թ. աշնանը` խմբ.) հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։