Բավ է պառակտվել
24-08-2021 10:47

Փաշինյանը նշել է Արցախյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ճշգրիտ թիվը

Արցախյան պատերազմի ընթացքում զոհվել է 3773, անհայտ կորել 243 հայ զինծառայող, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստին՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ զոհվել է 3705 մարդ, անհայտ կորած է համարվում 268-ը։ Նրա տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 60 գերի, կասկածներ կան ևս 110-ի գերեվարման մասին։

Պատերազի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված օտարերկյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ ագրեսիա իրականացրեցին Արցախի դեմ՝ առաջնագծում և թիկունքում, կիրառելով հրթիռահրետանային զենք, ծանր զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և արգելված զենք (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք)։ Հարվածները հասցվել են, ի թիվս այլոց, Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական թիրախներին: Հարվածներ են հասցվել նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական օբյեկտներին։

2020 թվականի նոյեմբերի 9 -ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում։