Բավ է պառակտվել
17-04-2019 21:01

Փաշինյանը Ոստիկանությունը և ԱԱԾ-ն նախարարությունների վերակազմավորելու մասին․խոստացել եմ, բայց չեմ ասել՝ երբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում պատասխանել է հարցին, թե ինչու՞ չի կատարվել ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարությունների վերակազմավորելու խոստումը։

Հարցը տվել է “Լուսավոր Հայաստան” խմբակցության պատգամավոր Գևորգ Գասպարյանը, ով հիշեցրել է վարչապետին, որ նա այդ խոստումը տվել է 2018 թվականի մայիսի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից։

“Այսօր մենք քննարկում ենք կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Առաջիկայում կքննարկենք և կվերլուծենք նաև կառավարությանը ենթակա ոստիկանության և ԱԱԾ գործունեության արդյունավետությունը։ Եկեք նշենք, որ այդ կարգավիճակում ԱԱԾ-ն և ոստիկանությունն աշխատում են մեկ տարի։ Չեմ կարծում, թե ամեն տարի կարգավիճակը պետք է փոխվի”,– ասել է վարչապետը, նշելով, որ խոստման կատարման ժամկետների վերաբերյալ խոստումներ չի տվել։

Ըստ նրա, կառավարության կառուցվածքի փոփոխության գորընթացն իր մեջ որոշակի սթրեսներ է պարունակում։

“Մենք պետք է ճիշտ դոզավորենք սթրեսները, որ պետական կառավարման համակարգում խառնաշփոթ չլինի”,– ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ տվյալ պահին քննարկվում է խորհրդարարնին ոստիկանության ենթակայացնելու ներդրման մեխանիզմը, ինչպես նաև ԱԱԾ-ի՝ Ազգային ժողովի ենթակայության տակ անցնելու անհրաժեշտությունը։

Այս հարցի ժամանակ ընդհատվել է խորհրդարանի Youtube պաշտոնական ալիքի հեռարձակումը և ունկնդիրը հնարավորություն չի ունեցել լսելու վարչապետին ուղղված հարցն ու դրա պատասխանը։ Այդ հարցն ավելի ուշ հնչեցրել է “Լուսավոր Հայաստան” խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

“Քննարկումն անցնում է ուղիղ եթերով, և դրանից ինչ–որ բան կտրել հնարավոր չէ։ Խնդիրն ինտերնետ օպերատորն է”,– ասել է խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը։