Բավ է պառակտվել
17-05-2019 18:15

Փաշինյանը ռուսական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որբաթ օրը հանդիպել է Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները:

Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Փաշինյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են “թավշյա” հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը և այլ թեմաների: