Բավ է պառակտվել
13-01-2020 13:00

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել թ Բաքվի զոհերի հիշատակին

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է երկուշաբթի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ։

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ կառավարության ղեկավարը ծաղկեփսակ է դրել հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհել 1990թ․ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։

1990թ հունվարի 13-ից 19-ը ադրբեջանական իշխանությունները կազմակեպեցին և իրագործեցին Բաքվի հայ բնակրության զանգվածային ջարդեր։ Տեղի շուրջ քառորդ միլիոն հայ բնակչությունը ենթարկվեցին բռնությունների և տեղահանման միայն իրենց ազգային պատկանելիության պատճառով, ինչի արդյունքում Բաքվում չմնաց հայ ազգաբնակչություն։

Բաքվի հազարավոր հայերի անշարժ և շարժական գույքը կողոպտվեց և խլվեց։ Բռնությունների զոհ դարձավ ավելի քան 400 հայ, ինչի մասին վկայել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։