Բավ է պառակտվել
30-01-2023 15:14

Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ներուժը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն առընթեր կոմիտե կատարած այցի ընթացքում վարչապետի հետ քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացմանը, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցությանը, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավմանն առընչվող հարցեր։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:

Վիետնամցի գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում
Հայաստանը հատկապես մեծ ուշադրություն կդարձնի պաշտպանությանը․ Փաշինյան
Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր.Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց իրեն սատարող ֆեյսբուքյան խմբակների վարչապետի
Մակերեսային, ծիծաղելի երբեմն էլ խոցելի․Սա էր վարչապետի ներկայացրած ռազմավարությունը