Բավ է պառակտվել
01-03-2020 23:26

Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու առողջական վիճակի մասին

Հիվանդի վիճակն, ում մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուս, գնահատվում է լավ, նա ջերմություն չունի։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորից ֆեյսբուքյյան ուղիղ եթերում։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը։ Հիվանդը հանրապետության 29-ամյա քաղաքացի է, ով իր կնոջ հետ Հայաստան էր ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին։ Ծաղկաձորի “Գոլդեն Փելես” հյուրանոցում մեկուսացման մեջ է գտնվում 31 մարդ, ովքեր շփում են ունեցել վարակվածի հետ։

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ ազդակներ է ստացել այն մասին, որ Ծաղկաձորում հանգստացողները լքում են առողջարանային քաղաքը և հորդորել է այդ պատճառով չհեռանալ Ծաղկաձորից և խուճապ չտարածել։

“Մենք սպասում ենք, որ նրա իմունային համակարգը հաղթահարի կորոնավիրուսը, և նա ապաքինվի։ Հարկ եղած դեպքում կկիրառվի ավելի ակտիվ թերապիա։ Ինչ վերաբերում է “Գոկդեն Փելես” հյուրանոցում մեկուսացված մեր հայրենակիցներին՝ նրանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ և ջերմություն չկա”,- ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ ներկա պահին շատերն են դիմում բժշկական օգնության,։ Առողջապահության նախարարությոունն իրականացնում է մոնիթորինգ։

“Մենք կտեղեկացնենք միայն հաստատված դեպքերի մասին։ Արդեն ավելի քան 170 մարդ է կորոնավիրուսի թեստ անցել, բայց կա միայն մեկ հաստատված դեպք։ Մենք երեկ երեկոյան եկել ենք Ծաղկաձոր, շփվել մեր հայրենակիցների հետ, հատուկ այցելել ենք ռեստորաններ, այժմ գտնվում ենք հյուրանողցում, որտեղ էլ կգիշերենք։ Դա արել ենք գործարար հանրությանն աջակցություն հայտնելու և զբոսաշրջիկներին խրախուսելու համար”, - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, “Գոլդեն Փելես” հյուրանոցը պատահականորեն չի ընտրվել, քանի որ այն բավականին մեկուսացված է և հանդիսանում է պետական սեփականություն։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել նորմալ պայմաններ մեկուսացվածների համար, ցուցաբերել հարգանք և աջակցություն նրանց նկատմամբ: Նա վստահ չէ, որ մասնավոր հյուրանոցի սեփականատերը կհամաձայներ իր մոտ տեղավորել մեկուսացվածներին:

Նա հորդորել է հնարավորինս հանգիստ վերաբերվել իրավիճակին, քանի որ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է, որը կարող է առաջանալ:

“Փառք Աստծո, հաստատված կորոնավիրուսով հիվանդը պարզապես պահվում է հիվանդասենյակում, բուժման կարիք չկա: Մենք իրավիճակին շատ լուրջ ենք վերաբերվում: Կորոնավիրուսը չի կարող մեզ հաղթել, իսկ մենք նրան` այո: Եղանակի տաքանալուն զուգահեռ վիրուսը կթուլանա: Տաք եղանակին այն արագորեն անհետանում է: Հասարակությունը կստանա բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը կառավարությունից”, - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ստուգվում է Հայաստան բոլոր այցելողների ջերմությունը, քանի որ անհնար է սահմանափակել հաղորդակցությունը բոլոր երկրների հետ:

“Կորոնավիրուսի ախտանիշներով բոլորին հորդորում ենք դիմել բժշկի, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ: Կորոնավիրուսի կանխարգելման կառավարական հանձնաժողովի նիստը նշանակված է ժամը 10:00-ին: Ցավոք, կորոնավիրուսը հասավ Հայաստան, բայց պետք չէ խուճապ տարածել։

Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019թ վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն ճանաչել է այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ, բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են արձանագրվել աշխարհի ավելի քան 50 երկրում։
Ներկայիս դրությամբ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 2870 մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 79,8 գհազարը, առողջացել է ավելի քան 41,8 հազար մարդ։

Ներկասյումս Իրանը Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսից մահացածների թվով` 43 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի 593 դեպք:

Մեկ շաբաթվա ընթացքում Իրանից Հայաստան է ժամանել շուրջ 360 մարդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 19-ից (երբ պաշտոնապես հայտարարվեցին Իրանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը) գործում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ, սահմանվել է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապի հնարավորությամբ։

Մարտի 1-ի դրությամբ Վրաստանում և Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք: