Բավ է պառակտվել
18-07-2019 11:38

Իջևանի միջադեպի և ապօրինի ծառահատումների համար մեղավորները խստորեն կպատժվեն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է լարված իրավիճակն Իջևանում։

Չորեքշաբթի, ժամը 20։00-ին ապօրինի ծառահատումներ իրականացնողները փակել են միջպետական ճանապարհը, որի հետևանքով հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։ Ճանապարհը բացելու ոստիկանության փորձերը հանգեցրել են բախումների, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ։
“Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորներըն, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ”- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նա տեղադրել է նաև տեսանյութ, որտեղ Հայաստանի ոստիկանապետ Օսիպյանը դիմում է Իջևանի ոստիկաններին։
“Մի խումբ ցուցարարներ փորձել են խախտել հասարակական կարգը, մարմնական վնասվածքներ են հասցրել մեր գործընկերներին։ Թեպետ վերականգնված է հասարակական կարգը, դուք այստեղ եք, որ կանխարգելեք հետագա զարգացումներն”,- ասել է Օսիպյանը։
Նրա խոսքով, հասարակական կարգի դեմ ցանկացած գործողություններ անթույլատրելի են, յուրաքանչյուրը կկրի օրենքով նախատեսված պատիժը։
“Կոչ եմ անում բոլորին առաջնորդվել միայն Հայաստանի օրենքով”,-ասել է Օսիպյանը: