Բավ է պառակտվել
08-08-2019 10:54

Փաշինյանը հայտնել է զբոսաշրջիկների թվի տպավորիչ աճի մասին

Առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների տպավորիչ աճ, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Մասնովորապես, ըստ նրա, զբոսաշրջիկների թիվը Գերմանիայից աճել է 59 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով, ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով։
Ինչպես նշել է Փաշինյանն՝ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 12.8 տոկոս աճ: Նա հավելել է, որ ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար:
“Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել”,-ասել է վարչապետը:
Փաշինյանը հիշեցրել է, որ շատ կարևոր է զբոսաշրջիկներին մատուցել պատշաճ մակարդակի ծառայություններ, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 770 055 զբոսաշրջիկ։ Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանից մեկնել է 684 808 զբոսաշրջիկ։