Բավ է պառակտվել
11-01-2021 10:32

Փաշինյանին հաջողվեց հասնել «Զվարթնոց» օդանավակայան: Ընդդիմադիրներն ավարտեցին բողոքի ակցիան

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու մեկնել Մոսկվա: Այս մասին հայտարարել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ եթե վարչապետը Մոսկվայում ստորագրի որևէ փաստաթուղթ, ապա նրա համար Հայաստանի օդային տարածքը կփակվի:

«Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ առաջնորդ է, նա չի ներկայացնում Հայաստանը, իսկ վաղը նրա ստորագրած փաստաթղթերը իրավական ուժ չեն ունենա», - ասաց նա:

Դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, որ ավարտում է բողոքի ակցիան և բացում դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը հունվարի 11-ի առավոտյան ակցիա էր կազմակերպել` թույլ չտալու Հայաստանի կառավարության ղեկավարին մեկնել Մոսկվա, որտեղ նա մտադիր է եռակողմ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Կողմերը կքննարկեն Ղարաբաղի շուրջ իրավիճակն, ինչպես նաև գերիների վերադարձի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման հարցերը: Փաշինյանի ընդդիմախոսները կարծում են, որ հանդիպմանը կստորագրվի երկրի շահերը ոտնահարող որոշակի փաստաթուղթ: