Բավ է պառակտվել
09-10-2021 18:36

Ընտրությունների կազմակերպման նպատակով Հայաստանի մի շարք մարզերի անձնագրային վարչությունները կաշխատեն հանգստյան օրերին

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով որոշ մարզերում ոստիկանության տարածքային անձնագրային և վիզաների վարչությունները կաշխատեն հոկտեմբերի 9-ին և 10-ին։

Հայաստանի Ոստկանության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ տարածքային անձնագրային և վիզաների վարչությունները կաշխատեն ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։

Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամաբ սահմանված տեղեկանքները։

Նշվում է, որ նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու։

Այս տարվա հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայաստանի որոշ համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ որոշման համաձայն, հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ կանցկացվեն Գյումրիում (Շիրակ), Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Տեղում (Սյունիք), ինչպես նաև Դիլիջանում (Տավուշ): Իսկ նոյեմբերի 14 -ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Ստեփանավանում և Լերմոնովոյում (Լոռի), Կապանում (Սյունիք), Իջևանում (Տավուշ), Արզնիում (Կոտայք):