Բավ է պառակտվել
17-10-2016 14:39

Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։