Բավ է պառակտվել
10-06-2022 11:53

Երևանում ուղևորը փորձել է սպանել ավտոբուսի վարորդին (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Երևանում։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 9-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա տղամարդ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով։ Ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տուժածն ավտոբուսի վարորդն է։ Երթուղու ընթացքում վիճաբանություն է ծագել նրա եւ ուղեւորներից մեկի միջեւ։ Միկոյան փողոցում նրանք իջել են ավտոբուսից, որից հետո ուղեւորը դանակով հարվածել է վարորդին։

Կասկածյալի ինքնությունը պարզվել է. Նույն օրը հայտնաբերվել է, բերման ենթարկվել և ձերվակալվել մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասի 55-ամյա մի բնակիչ։ Հանգամանքները ճշտվում են։