Բավ է պառակտվել
06-05-2019 21:04

Երևանում մարդատար երթուղային տաքսի է այրվել

Երկուշաբթի արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության հաղորդագրության, ժամը 19:47-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում ՞Երևան Սիթի՞ սուպերմարքեթի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: ՞Գազել՞ մակնիշի ավտոմեքենան բախվել է սյունին և հրդեհվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական ջոկատ: Կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Համաձայն ԶԼՄ-ների, ավտոմեքենան սպասարկելիս է եղել թիվ 6 երթուղին: Այն գրեթե ամբողջությամբ այրվել է, սակայն տուժածներ չկան, քանի որ ուղևորները հասցրել են լքել տրանսպորտային միջոցը: Հրդեհը մարվել է: